Բնագիտություն


Մեր նախագծի շրջանակներում կրկին գնացինք մեր փոքրիկ ընկերներին հյուր, այս անգամ էլ այցը նվիրելով ձմռանը:

Փոքրիկները մեզ տեսնելով արդեն հասկացան, թե ինչու ենք եկել, քանի որ մեր ձեռքերում կային փաթիլներ, չիր ու չամիչ, ձմեռային մրգեր, և մեր ուրախ ձնեմարդուկը:

Երեխաների հետ երգեցինք ձմռանը նվիրված տարբեր երգեր, պարեցինք, բանաստեղծություններ ասացինք, խաղացինք, և այդ ուրախ մթնոլորտում համտեսեցինք համեղ նվերները


























Երեխաները մեզ սիրում ու սպասում են: Եվ դա մեզ օգնում է անդադար աշխատել:
















 ՆախագիծԲնության  մեջ  տեղի  ունեցող   փոփոխությունները աշնանը»
Նպատակը.  Երեխաների  մեջ  ամրապնդել  դիտումներից  ստացած     
                       տպավորությունները   աշնան   առանձնահատկությունների
                       վերաբերյալսովորեցնել   գույներըմրգերի   անունները

Ընթացքը. Դաստիարակի  դերում Քրիստինան և  ընկերներըերեխաներին
                       համախմբում    են  իրենց     շուրջը  և  նրանց   ուշադրությունը 
                       հրավիրում   աշնանային    պատկերների  վրա`   ծառերի,
                       թփերի,տերևների  գույների վրա  և մենք հարցնում ենք ( հիշեցնում  կամ
                      սովորեցնումտերևների  գույները`     կանաչ, դեղինկարմիր: Կարող  ենք
                       ցույց  տալ   նաև  տարբեր  ծառերի   դեղձի, ծիրանի, թթի  և  այլն
                       տերևներայնուհետև  հարցեր  ենք  տալիս  աշնան  վերաբերյալ:
Խաղը`      Երեխաները  բաժանվում  են  3  խմբի ` յուրաքանչյուր  խմբի
                      երեխաներին   տրվում  է  հանձնարարություն, երբ  քամին   փչի`
                      ու~…ու~…ու~… տերևները   թափվում  են  գետնին, հավաքել  տարբեր
                      գույնի` կանաչ, դեղինկարմիր   տերևներըԽաղի  ավատին 
                     երեխաները  գուշակում  են  հանելուկներ,  կատարում  աշնանը նվիրված                      
                     բանաստեղծություններ, երգեր,:  Դաստիարակը  հանձնարարում  է

                    տանը  նկարել  աշնանային  թեմաներով  նկարներ`մրգեր, ծառեր


Երևան


Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.ին

Այլ անվանումները` Էրեբունի, Էրիվան, Էրեվան

Մակերեսը` 300 կմ²

Բարձրությունը ծովի մակերևույթից` 900-1200 մ

Կլիմայի տեսակը` բարեխառն-ցամաքային, չոր

Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2010թ.ի տվյալների)` 1.122.000 մարդ 

Բնակչության խտությունը` 5 314 մարդ/կմ²

Կրոնական կազմը` Հայ Առաքելական եկեղեցի

Տեղաբնակների անվանունը` Երևանցի

Հեռախոսային կոդը` +374 (010)
Փոստային ինդեքսները` 0001—0099
Թվային իդենտիֆիկատորը` AM.ER

Ընդհանուր բնութագրիչներ

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևսՀայաստանի խոշորագույն քաղաքն է:
Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: Քաղաքը ունի երկու օդանավակայան: 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն:
Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2.793 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ:

Երևանը Հայաստանի քաղաքական-վարչական կենտրոնը լինելուց բացի, նաև նրա տնտեսական ու մշակութային գլխավոր կենտրոնն է: Երևանում կենտրոնացած է Հայաստանի բնակչության 30%-ը, արդյունաբերական ներուժի գրեթե կեսը, բարձրագույն ուսումնական հաստատու-թյունների ու գիտահետազոտական հիմնարկների 98%-ը, դրամատների ու բորսաների ճնշող մեծամասնությունը: Այստեղ են գտնվում արտասահմանյան երկրների բոլոր դեսպանատները, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և մյուս միջազգային կազմակեերպությունների ու ներկայացուցիչների գրասենյակները:

Հնագիտական պեղումներով հայտնաբերվել է Երևանի «ծննդյան վկայականը», որտեղ նշվում է, որ Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է Արարատյան (Ուրարտական) թագավորության Արգիշտի Ա արքան Ն.Ք.782թ.: Պեղված միջնաբերդը թագավորական պալատի ավերակներով հանդերձ պահպանվել է քաղաքի հարավարևելյան` Էրեբունի թաղամասում:

Ներկայիս Երևանի` որպես հայոց պետության մայրաքաղաքի կառուցապատումը սկսվել է 1924թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:
Երևանը հարուստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես առանձնանում են օպերայի և բալեետի պետական ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշարձանը:
Երևան քաղաքի պատմություն
Էրեբունի բնակավայրի գոյությունը սկսած Մ.թ.ա. 782 թվականից ապացուցված է: Հնէաբանական հետազոտություններն ապացուցում են, որ այնտեղ մ.թ.ա. 8-րդ դարից սկսած` գոյություն ուներ ուրարտական ամրոց:
Երկարատև պատմության ընթացքում Երևանը հաճախ գրավվել է տարբեր թշնամիների կողմից (արաբներ, սելջուկ-թուրքեր, մոնղոլներ):
1378 թվականին Լենկ Թեմուրը գրավեց Երևանը:
15-րդ դարից Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև կռիվներ էին առաջանում, և Երևանը պարբերաբար անցնում էր նրանցից մեկի իշխանության տակ։
1827 թվականի Հոկտեմբերի 13-ին երկար պաշարումից հետո ռուս զորավար Պասկեվիչի զորքերը ազատեցին քաղաքը պարսիկների ձեռքից։
1917 թվականի Հոկտեմբերյան Հեղափոխությունից հետո Երևանը երեք տարի եղել է անկախ Հայաստանի մայրաքաղաքը (1918-1920)։
1920 թվականին Կարմիր բանակի Հայաստան մտնելուց հետո Երևանը դարձավ Հայկական ՍՍՀ-ի մայրաքաղաքը։
1991 թվականից ի վեր այն անկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:
Հիմնադրում
Ուրարտական քաղաք Էրեբունին հիմնադրվել է մթա 782 թվականին և տեղակայված է եղել այժմյան Երևանի հարավային մասում։ Ըստ Վանում գտնված սեպաձև տարեգրության՝ ուրարտական արքա Արգիշտի Ա-ն իր թագավորության 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին Բերդի բլրի վրա գտած մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր․․․»։ Մեկ դար անց վարչական և քաղաքական կենտրոնը տեղափոխվեց Թեյշեբաինի ամրոց, որը հիմնադրել էր Ռուսա Բ արքան այժմյան Երևանի հարավ-արևմտյան մասում, սակայն Թեյշեբաինին ավերվեց հավանաբար սկյութացիների կողմից Ուրարտուի անկման տարիներին (մթա 590-ականներին)։ Էրեբունին շարունակեց իր գոյությունը նաև պարսից դարաշրջանում։ Այնտեղ գտել են միլեթական մետաղադրամներ՝ հատած մթա 478թ։ Հավանաբար այդ ժամանակ էլ հայերեն Էրեբունին սկսեցին արտասանել Էրեվունի։ Վարկածներ կան, սակայն ոչ հիմնավոր, որ Էրեվունին եղել է Պարսից սատրապություն Արևելյան Հայաստանի կենտրոնը։ 

Մթա IV-III դարերին վերաբերվող հնէաբանական հուշարձաններ գրեթե չեն հայտնաբերվել։ Երևանի մասին հիշատակում եղել է միայն III դարի մանիքեական տեքստում, որից պարզ է դառնում, որ Մանի մարգարեի աշակերտներից մեկը քրիստոնեական համայնքի հարևանությամբ հիմնադրել է մանիքեական համայնք։ Ըստ արձանագրության Երևանը կառավարում էր ինչ-որ միապետ, որն էլ ըստ հետազոտողների նշանակում է, որ այնտեղ ամրոց է եղել, որն էլ կառավարում էր այդ միապետը։ 5-րդ դարում կառուցվել է երևանյան ամենահին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվել է 1931 թվականին։

Տեսարժան վայրեր

Արին-Բերդում պահպանվում են Էրեբունի քաղաքի և ուրարտական բերդի հետքերը:
Երևանում կան բազմաթիվ եկեղեցիներ (օրինակ` 13-րդ դարում ստեղծված Կաթողիկե եկեղեցին, կամ Զորավար եկեղեցին):
Երևանում կան բազմաթիվ թանգարաններ, այդ թվում ` Հայաստանի պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը (ավելի քան 14.000 պատկերներ), որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը:
Երևանում է գտնվում Մատենադարանը` հին հայկական, ինչպես նաև օտարերկրյա գրքերի ու ձեռագրերի թանգարանը (ավելի քան 100.000 ցուցանմուշ):
Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր‎ը, որտեղ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ծաղիկներ է դնում եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին

Այժմ Երևանում կան բազմաթիվ այգիներ.
Հաղթանակի այգին (նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի պատվին)
Աբովյանի պուրակը
Երիտասարդական զբոսայգին
Կոմայգին
Բուսաբանական այգին
Կենդանաբանական այգին և այլն:
Տնտեսություն
1975 թ քաղաքում գործում էր 200 խոշոր և միջին արդյունաբերական ձեռնարկություններ։ Գործում էին բազմաթիվ թեթև և սննդի արդյունաբերական, մեքենաշինական, հաստոցաշինական, քիմիական և այլ ոլորտի գործարաններ։ Խոշորագույն ձեռնարկություններն են «Նաիրիտ»-ն ու «Պոլիվինիլացետատ»-ը։ Դրանք հումքով էին ապահովում շատ այլ գործարանների։ Այժմ «Նաիրիտ»-ն գործում է հնարավորությունների մի փոքր մասով միայն։ Շրջափակման և արտաքին շուկայի հետ կապերի խզման պատճառով շատ գործարաններ դադարեցին աշխատել։ Գրեթե չեն գործում թեթև արդյունաբերության և մեքենաշինության գործարաններն։ Հիմնականում գործում են սննդի, խմիչքի, ծխախոտի, հրուշակեղենի, պահածոների գործարաններն ու ֆաբրիկաներն: Որոշ ներդրում ունի նաև փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններն ու արտադրություններն:

Մշակույթ

Երևանը որպես մշակութային քաղաք ունի շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան կամերային տունը և այլ մշակութային օջախներ։ Երկար ժամանակ պասիվ վիճակում գտնվող թատրոնները գրեթե ամեն օր ներկայացումներ են տալիս։ Ակտիվ է նաև Օպերայի և բալետի թատրոնը:

Թանգարաններ և գրադարաններ

Երևանում գործում են հետևյալ տուն-թանգարաններ. նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը, կինոռեժիսորՍերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, բանաստեղծ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Հայաստանի պատմության պետական թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամը, «Մայր Հայաստան» ռազմական թանգարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանը, Ավետիք  Իսահակյանի  տուն-թանգարանը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը,Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Երվանդ Քոչարի թանգարանը, Հայաստանի բնության պետական թանգարանը, Փայտարվեստի թանգարանը, Երևանի ռուսական արվեստի թանգարանը: Երևանի հպարտությունն է Էրեբունի թանգարանը (1968 թ), որտեղ ցուցադրվում են Էրեբունու բերդի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրերը։ Ծիծեռնակաբերդում է գտնվում Մեծ Եղեռնին վերաբերող թանգարանը, որտեղ ցուցադրվում են Մեծ Եղեռնին վերաբերող շատ փաստաթղթեր, լուսանկարներ և այլ իրեր։ Հանրապետության հրապարակում է գտնվում Հայաստանի Պատմության Թանգարանն ու Հայաստանի Ազգային Պատկերասրահը։ Մաշտոցի Պողոտայում է գտնվում Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը։ Երևանում կան նաև շատ գրադարաններ։ Ամենամեծն ու գրքերի քանակով հարուստն Ազգային գրադարանն է։ Այն հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակ։ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը գտնվում է Կարապի լճի հարևանությամբ։ Յուրաքանչյուր թաղում կա տեղի փոքր գրադարան:






Մարս
Մարսը Արեգակնային համակարգի չափերով յոթերորդ և Արեգակից հեռավորությամբ չորրորդ մոլորակն է:

Հասարակածային շառավիղը` 3396,2 կմ
Զանգվածը` 0,64185 × 1024 կգ
Ծավալը` 16,318 × 1010 կմ³
Հեռավորությունը Արեգակիցը` 227,943 × 106 կմ
Մթնոլորտի ջերմաստիճանը` 210 Կ (-63°C)
Արբանյակները` 2
Մարսը իր անունը ստացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին: Երբեմն անվանում են նաև «կարմիր մոլորակ» մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով:
Մարսի մակերևույթային ռելիեֆի առանձնահատկություններից են հարվածային խառնարանները, ինչպես նաև հրաբուխները, հովիտները, անապատները և բևեռային սառցե գլխարկները: Մարսը ունի երկու բնական արբանյակ - Ֆոբոսը և Դեյմոսը (հին հունարենից թագմանաբար - «վախ» և «սարսափ»):  Սկսած 1960-թ. Մարսի անմիջական ուսումնասիրություններով զբաղվել են ՍՍՀՄ («Մարս» և «Ֆոբոս» ծրագրեր), ԵՏԳ և ԱՄՆ («Մարիներ», «Վիկինգ», «Mars Global Surveyor» և այլ ծրագրեր) ավտոմատ կայաններով:
Մարսը Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ չորրորդ (Մերկուրիից,Վեներայից և Երկրից հետո) և չափերով յոթերորդ (զանգվածով և տրամագծով գերազանցում է միայն Մերկուրիին) մոլորակն է: Մարսի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը, (0,64185 × 1024 կգ), ծավալը` 0,15 Երկրի ծավալ, միջին գծային տրամագիծը` 0,53 Երկրի տրամագիծ (6800 կմ):
Մարսի ռելիեֆը ունի շատ յուրահատուկ առանձնահատկություններ: Մարսի հանգած հրաբուխ Օլիմպոսը հանդիսանում է Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը, իսկ Մարիների հովիտները ամենամեծ կիրճն է: Դրանից բացի, 2008 թվականի հունիսին «Nature» ամսագրում հրապարակված երեք հոդվածներում տեղեկացվում էր այն մասին, որ Մարսի հյուսիսային կիսագնդում է գտնվում Արեգակնային համակարգում հայտնի ամենամեծ հարվածային խառնարանը: Այս խառնարանի երկարությունն է 10,6 հազ. կմ, իսկ լայնությունը 8,5 հազ. կմ, որը մոտավորապես չորս անգամ մեծ է քան ամենամեծ հարվածային խառնարանը, որը մինչ այդ նույնպես հայտնաբերվել էր Մարսի վրա, նրա հարավային բևեռի մոտակայքում:
Մակերևույթի ռելիեֆի Երկրին նմանությունից բացի, Մարսը ունի երկրայինին նման պտույտի պարբերություն և տարվա եղանակների փոփոխություն, սակայն նրա կլիման շատ ավելի ցուրտ է և չոր: Ընդհուպ մինչև Մարսի մոտով առաջին տիեզերական սարքի թռիչքը («Մարիներ-4») 1965 թվականին հետազոտողներից շատերը ենթադրում էին, որ նրա մակերևույթին կա ջուր հեղուկ վիճակում: Այս կարծիքը հիմնված էր Մարսի լուսավոր և գիշերային մասերի պարբերական փոփոխությունների դիտարկումների վրա, հատկապես բեևեռամերձ լայնություններում, որոնք շատ նման էին մայրցամաքների և ծովերի: Մոլորակի մակերևույթի վրայի մուգ բծերը մեկնաբանվում էին որոշ հետազոտողների կողմից, որպես ոռոգման ջրանցքներ նախատեսված հեղուկ ջրի համար: Ավելի ուշ ապացուցվեց, որ այդ բծերը օպտիկական պատրանքներ էին: Ցածր ճնշման պատճառով Մարսի մակերևույթին ջուրը չի կարող գոյություն ունենալ հեղուկ վիճակում, սակայն շատ հնարավոր է, որ անցյալում պայմանները եղել են այլ, և այդ պատճառով պարզունակ կյանքի առկայությունը մոլորակի վրա չի կարելի բացառել: 2008 թվականի հուլիսի 31-ին Մարսի վրա հայտնաբերվեց ջուր սառույցի վիճակում ՆԱՍԱ-ի «Ֆենիքս» սարքի միջոցով:
2009 թվականի փետրվարին հետազոտական ուղեծրային սարքերի խումբը Մարսի ուղեծրում կազմված էր երեք աշխատող տիեզերական սարքերից` «Մարս Ոդիսևս», «Մարս-էքսպրես» և «Մարսյան հետախուզական արբանյակ», դա ավելին է, քան ցանկացած այլ մոլորակի մոտ, Երկրից բացի: Այժմ Մարսի մակերևույթի վրա են գտնվում մի քանի տասնյակ իջեցվող սարքեր և մարսագնացներ, որոնք ավարտել են իրենց հետազոտությունները կամ կործանվել են վայրէջքի ժամանակ: Այս սարքերի միջոցով հավաքված երկրաբանական տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ Մարսի մակերևույթի մեծ մասը առաջ ծածկում էր ջուրը: Վերջին տասնամյակում կատարված դիտարկումները հայտնաբերեցին Մարսի մակերևույթի որոշ հատվածներում թույլ գեյզերային ակտիվություն: «Mars Global Surveyor» սարքով կատարված դիտարկումների հիման վրա կարելի է ասել, որ Մարսի հարավային բևեռային գլխարկի որոշ մասերը հետզհետե նահանջում են:
Մարսը կարելի է դիտել Երկրից անզեն աչքով: Որպես օրենք, մեծ առճակատման ժամանակ Մարսը հանդիսանում է Երկրի գիշերային երկնակամարի ամենապայծառ մարմինը, սակայն դա տեղի է ունենում միայն 15-17 տարին մեկ անգամ, մեկ-երկու շաբաթների ընթացքում:
Մարս մոլորակի վրա ջերմաստիճանը տատանվում է −153°C` բևեռի վրա ձմեռը,  մինչև ավելին քան +20 °C` հասարակածի վրա կեսօրին: Միջին ջերմաստիճանը կազմում է −50 °C: Մարսի մթնոլորտը, որը հիմնականում կազմված է ածխաթթու գազից, չափազանց նոսր է: Ճնշումը մակերևույթի վրա 160 անգամ փոքր է երկրինից: Մթնոլորտի մոտավոր հաստությունը կազմում է 110 կմ:
ՆԱՍԱ-ի տվյալներով (2004), Մարսի մթնոլորտը 95,32 %-ով կազմված է ածխաթթու գազից, ինչպես նաև այնտեղ կան՝ 2,7 % ազոտ, 1,6 % արգոն, 0,13 % թթվածին, 0,021% ջրի գոլորշի, 0,08 % շմոլ գազ:
Մարսի հետազոտությունները
Մարսի հետազոտությունները սկսել են վաղուց, 3,5 հազար տարի առաջ, ՀինԵգիպտոսում: Առաջին մանրամասն գրառումները Մարսի տեղադրության մասին գրանցվել են բաբելոնյան աստղագետների կողմից, որոնք ստեղծել են մի շարք մաթեմատիկական մեթոդներ մոլորակի տեղադրության կանխագուշակման համար: Եգիպտացիների և բաբելոնացիների տվյալներից օգտվելով, հին հունական փիլիսոփաները և աստղագետները ստեղծեցին մանրամասն գեոկենտրոն մոդել մոլորակների շարժումը բացատրելու համար: Մի քանի դար անց հնդկական և իսլամական աստղագետները գնահատեցին Մարսի չափերը և նրա հեռավորությունը Երկրից: XVI դարում Նիկոլայ Կոպեռնիկոսը առաջարկեց հելիոկենտրոն մոդելը բացատրելու համար Արեգակնային համակարգը շրջանաձև մոլորակային ուղեծրերով: Նրա տվյալները վերանայվեցին Յոհան Կեպլերի կողմից, ով և հաշվարկեց Մարսի ճշգրիտ էլիպտիկ ուղեծիրը, որը համընկնում էր դիտարկվողի հետ:
1659 Ֆրանչեսկո Ֆոնտանան, դիտարկելով Մարսը աստղադիտակով, կատարեց մոլորակի առաջին գծանկարը: Նա պատկերեց սև կետ պարզ արտահայտված շրջանի մեջ: 1660 թվականին սև կետին ավելացան երկու բևեռային գլխարկները, որոնք ավելացրեց Ջովանի Կասսինին: Մարսի աստղադիտակներով դիտարկումների ծաղկունքը սկսվեց XIX դարի վերջից մինչև XX դարի կեսը: Մեծ մասամբ այն պայմանավորված էր Մարսի ջրանցքների շուրջ հասարակական հետաքրքրությամբ և հայտնի գիտական վեճերով:


Երկիր մոլորակ
1.Երկիր մոլորակի մակերևույթը:
(Քանի մայրցամաք, և  քանի  օվկիանոսներ  կան):
Երկիրն իր առաջացման սկզբնական փուլում եղել է հրահեղուկ գունդ, որի մակերեվույթին  ջերմաստիճանը հասել է 40000C-ի: Միլիոնավոր տարիների ընթացքում այդ հրահեղուկ գունդը սառել է, և մակերևույթին առաջացել է պինդ երկրակեղևը, իսկ շրջապատի ջրային գոլորշիները խտացել ու անձրևի տեսքով թափվել են Երկրի վրա: Սկզբնական փուլում Երկրի մթնոլորտը  բոլորովին այլ կազմություն է ունեցել. նրանում բացակայել է թթվածինը: Թթվածինը մթնոլորտում հայտնվել է շատ ավելի ուշ, երբ Երկրի վրա զարգացել ու տարածվել են բույսերը: Մայրցամաք, երկրակեղևի խոշոր հատված է, որի մակերևույթի մեծ մասը գտնվում է համաշխարհային օվկիանոսի մակարդակից (այսինքն ծովի մակարդակից) բարձր՝ ցամաքի տեսքով։ Մայրցամաքների թիվը 6-ն է։ Դրանք են՝  Եվրասիա, Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Անտարկտիդա, Ավստրալիա։Օվկիանոսը աղի ջրի ահռելի զանգված է և ջրոլորտի հիմնական բաղադրիչը։ Երկրագնդի մակերևույթի մոտ 70%–ը (մոտ 361 միլիոն քառակուսի կիլոմետր մակերես) ծածկված է օվկիանոսով՝ ջրային անընդհատ զանգվածով:Լինում  են  5  օվկիանոսներ  դրանք  են՝ Խաղաղ  օվկիանոս, Ատլանտյան օվկիանոս, Հնդկական  օվկիանոս, Հարավային  օվկիանոս, Հյուսիսային  սառուցյալ  օվկիանոս:
2.Երկրակեղևի  կառուցվածքը (հրաբուխներ և երկրաշարժեր ) և  երկիր  մոլորակի  ջրային, օդային  հագուստը  և  մեր  սնող  հողը:
Երկիր մոլորակը ձևավորվել է մոտավորապես 4.54 միլիարդ տարի առաջ, իսկ կյանքն առաջացել է նրա առաջին միլիարդ տարիների ընթացքում։ Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը։Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը։ Միջուկի կենտրոնում ջերմաստիճանը հասնում է մինչև 6000 ցելսուսի։ Միջուկումնյութերը հրահեղուկ վիճակում են։ Ենթադրվում է, որ այն կազմված է հիմնականում երկաթից և նիկելից։Հրաբուխների ժայթքումը բնության ահեղ երևույթներից էՀրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի: Մագման Երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է  մակերևույթ: Երկրաշարժ է առաջանում, երբ Երկրի մակերևույթից տասնյակ, իսկ երբեմն էլ հարյուրավոր կիլոմետրեր խորության վրա տեղի է ունենում ապարաշերտերի տեղաշարժ: Երկրի խորքում այն տեղը, որտեղ ապարաշերտերը կտրուկ տեղաշարժվում են, կոչվում է երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն և կարող է գտնվել տարբեր խորություններում:
3.Ինչպիսի  բնական  տեխնածին  աղետներ  գիտեք:
Բնական  աղետները  դրանք  են ՝
Սողանք
Սելավ
Երկրաշարժ
Վարարում,  գետավարարում
Ջրհեղեղներ
Քարաթափում
Ձնահյուս
Փոշեփոթորիկ
Մրրիկ
Փոթորիկ
Պտտահողմ, մրրկասյուն
Փոթորկանք
Երաշտ
Խորշակ
Համաճարակներ
Միներգետիկ  գործընթացներ:
Տեխնածին աղետներն առաջացել են նոր տեխնոլոգիաների հայտնաբերմանը զուգահեռ։ Նման պատահարներն այնանխուսափելի փոխհատուցումն են,որ մարդիկ ստիպված են վճարել տեխնոլոգիական առաջընթաց ի բարիքներից օգտվելու դիմաց:Տեխնածին աղետներից  են  տեխնածին բնույթի  վթարներն  ու  աղետները, ճառագայթային ( ռադիացիոն) աղետներ, Աշխարհում  պահպանվող ռազմական  վտանգը, Համաճարակներ:

4.Քանի  մարզերի  է  բաժանվում  ՀՀ,  որոնք  են  դրանք:
Հայաստանի հանրապետությունը  բաժանվում   է   10  մարզերի:
Արագածոտն-Աշտարակ
Արարատ-Արտաշատ
Արմավիր-Արմավիր
Գեղարքունիք-Գավառ
Լոռի-Վանաձոր
Կոտայք-Հրազդան
Շիրակ-Գյումրի
Սյունիք-Կապան
Վայոց  ձոր-Եղեգնաձոր
Տավուշ- Իջևան



Բջիջ

Բջիջը բուսական և կենդանական օրգանիզմներիկառուցվածաքային և ֆունկցիոնալ միավոր էորն ընդունակէ ինքնուրույն գոյություն ունենալինքնավերարտադրվել ևզարգանալ:
Մանրադիտակի տակ դիտելով բույսերի խցանայինհյուսվածքի նուրբ կտրվածքները՝ անգլիացի գիտնական Ռ.Հուկը նկատեցոր հյուսվածքը կազմված է մանրխորշիկներիցորոնք միմյանցից անջատված ենմիջնապատերովՆա դրանք անվանեց բջիջներ:Հետագայում անգլիացի գիտնական Գրյուն և իտալացիՄալպիգին մանրադիտակային «պարկիկներ» (բջիջներ)հայտնաբերեցին բույսերի տարբեր օրգաններումԱնգլիացիբուսաբան ԹԲրոունը (1831 թ-ինխոլորձի բջիջներումնկատեց  գնդաձև կառուցվածքներորոնց անվանեց կորիզ:Գերմանացի գիտնականներ ՄՇլայդենը և ԹՇվանը (1838–39 թթ-ինհաստատեցինոր բջիջները բուսական ևկենդանական օրգանիզմների հիմնական տարրերն են:

Բջջի բացահայտման 
պատմությունից

Բջիջները մանրադիտակային գոյացություններ ենունեն միքանի միկրոմետրից (բակտերիաներմինչև 10–50միկրոմետր և ավելի մեծությունԸստ ձևի՝ լինում են գնդաձև,իլիկաձևձվաձևմտրակավոր և այլնՅուրաքանչյուր բջիջկազմված է բջջապլազմայից և կորիզիցԲջջապլազմանկիսահեղուկ միջավայր էպարունակում է բազմաթիվօրգանոիդներ և տարբեր ներառուկներԿենդանիներիբջիջների ներառուկներից են կորիզըմիտոքոնդրիաները,ներպլազմային ցանցըԳոլջիի համալիրըլիզոսոմները ևայլնիսկ բույսերինը ներառում է նաև պլաստիդներորոնցիցառավել կարևոր են քլորոպլաստներըԲջիջներնարտաքինից պատված են բջջապլազմային թաղանթովորնունի բարդ կազմություն և կատարում է տարբերֆունկցիաներԿորիզը պարունակում էմիկրոկառուցվածքներորոնք կրում են բջջի ժառանգականտեղեկություններըԲջիջների մեծամասնությունն ունի 1կորիզբայց կան նաև երկև բազմակորիզավորներԿորիզնարտաքինից սահմանազատված է թաղանթովորիծակոտիներով դեպի բջջապլազմա կարող են անցնելնույնիսկ խոշոր մոլեկուլներ (օրինակ՝ տեղեկակիրռիբոնուկլեինաթթուները), որոնք գենետիկականտեղեկություն են հաղորդում (փոխանցումբջջայինորոշակի սպիտակուցների սինթեզի մասին:
Բջիջների կողմից սինթեզվող որոշ նյութեր կամվերջնանյութեր հեռացվում են բջիջներիցհյութազատությանարտազատության օգնությամբ:
Շատ միկրոօրգանիզմներ (օրինակ՝ բակտերիաներըորոշջրիմուռներ ու սնկերնախակենդանիներըկազմված են 1բջջիցԲազմաբջիջ օրգանիզմներըորոնցից են բարձրակարգբույսերն ու կենդանիներըայդ թվում և մարդըկազմված ենմեծ քանակությամբ բազմատեսակ բջիջներից (օրինակ՝մարդու օրգանիզմը բաղկացած է մոտ 1014 բջիջներից), որոնքմիավորված են հյուսվածքներում ու օրգաններում:
Ժամանակակից դասակարգմամբ բջիջները բաժանում ենըստ հյուսվածքի տեսակի՝ էպիթելայինշարակցական,ոսկրայինմկանայիննյարդայինորոնք կատարում ենտարբեր ֆունկցիաներՄկանային բջիջներից գոյանում ենմկաններըորոնցով պայմանավորված է շարժվելուունակությունըարյան կարմիր բջիջները տեղափոխում ենթթվածինըմաշկի բջիջները պաշտպանիչ ծածկ են ստեղծումմարմնի համարնյարդային բջիջներն ընկալում են ցավը,տաքըցուրտը և գրգիռը փոխանցում օրգանիզմիամենակարևոր օրգաններից մեկիգլխուղեղի նյարդայինբջիջներին և այլն:






Արբանյակներ


Արբանյակները երկնային մարմիններ ենորոնք պտտվումեն որոշակի հետագծով ավելի խոշոր երկնային մարմիններիշուրջը:
Լինում են բնական և արհեստական արբանյակներ:Արհեստական արբանյակներն ստեղծել է մարդը: 1957 թ-իհոկտեմբերի 4-ին Խորհրդային Միությունը երկրամերձուղեծիր դուրս բերեց Երկրի առաջին արհեստականարբանյակըորը ոչ մեծ փայլուն մի գունդ էր՝ արտաքին 4անտենաներով
Մեր օրերում Երկրի շուրջն արդեն պտտվում են հազարավորարհեստական արբանյակներԵրկրի արհեստականարբանյակները մերձերկրյա ուղեծիր են դուրս բերվում կրողհրթիռների, «Կոսմոս» կամ «Շաթլ» տիպի տիեզերականսարքերի օգնությամբԱրհեստական արբանյակների միմասը հաղորդում է ռադիո-, հեռուստաև հեռախոսայինազդանշաններմյուսները նկարահանում են Երկրիմակերևույթը և ուսումնասիրում տիեզերականտարածությունըԱրբանյակը տիեզերքում շարժվում էորոշակիշրջանաձև կամ ձվաձև հետագծովորն անվանումեն ուղեծիրԱրբանյակը շարժվում է իր ուղեծրով և չի թռչումհեռավոր Տիեզերքորովհետև նրան պահում է մոլորակիձգողության ուժը

Երկրի մակերևույթից 300 կմ հեռավորության վրա գտնվողարբանյակը 1 պտույտը կատարում է 90 րոպեումիսկ մոտ 36հզկմ հեռավորությամբ պտտվող արբանյակի պտտմանպարբերությունը հավասար է արդեն 24 ժամիայսինքն՝ 1օրվա

Արբանյակային հեռուստահաղորդակցման միջազգայինմիությունը (Ինթելսաթկապի արբանյակների լայն ցանցունի երկրակայուն ուղեծրումԱյժմ պատկերացրեքտիեզերական տարածությունում գտնվող 2 կետորտեղԵրկրի ու Լուսնի ձգողության ուժերը միմյանց հավասար են,և որոնք Երկրի ու Լուսնի ծանրության կենտրոնների հետգտնվում են միևնույն հարթության մեջ (այդ կետերնանվանում են լիբրացիայի եռանկյունային կետեր): Այդտեղտեղավորված արբանյակները կգտնվեն կայունհավասարակշռության մեջ և Երկրի ու Լուսնի նկատմամբմշտապես կպահպանեն իրենց սկզբնական դիրքը

Գիտական արբանյակներում փորձարկվում են նաևտիեզերական ապագա թռիչքների համար նախատեսվողսարքերկատարվում կենսաբանականբժշկականտարբերտեխնոլոգիական փորձերՕդերևութաբանականարբանյակներն արժեքավորտեղեկություններ են տալիսօդային զանգվածների շարժման մասին և օգնումկանխագուշակելու եղանակըԳեոդեզիականարբանյակների օգնությամբ քարտեզագիրները որոշում ենԵրկրի առանձին կետերի կոորդինատներըլուսանկարումմեր մոլորակի մակերևույթըՆավագնացությանարբանյակներովինչպեսառաջներումաստղերովԱրեգակով և Լուսնով,կողմնորոշվում են նավերն ու օդանավերըԿապիարբանյակների շնորհիվ կարելի է հեռախոսային կապհաստատելլսել ու դիտել ռադիո¬հեռուստահաղորդումները երկրագնդի ցանկացած վայրից:  Արբանյակներն օգտագործվում են նաև հետախուզականնպատակներովԼրտես-արբանյակները լուսանկարում ենԵրկրի վրա գտնվող ռազմական օբյեկտները:

Երկրի արհեստական արբանյակների հատուկտարատեսակներ են ուղեծրային կայաններըՈւղեծրայինկայանի և Երկրի կապն իրականացվում էտիեզերանավերով

Արհեստական արբանյակներում մեծ մասամբօգտագործվում է արևային մարտկոցների էներգիանդրանքարևի լույսը փոխարկում են էլեկտրաէներգիայի


Մեր   տեղը   տիեզերքում

1.Երկնային  ինչ  մարմիններ  են  մտնում  տիեզերքի  կազմի  մեջ: Տիեզերքը  քնա՞ծ  է:

Տիեզերքը  մեզ  շրջապատող  ամբողջ  աշխարհն  է  լցված  անհամար  աստղերով    ու  այլ  երկնային  մարմիններով:Գալակտիկաները  տասնյակ  միլիարդավոր  աստղերի  համախմբեր  են:Տիեզերքում,  ըստ  գիտնականների  հաշվարկների, կա  մոտ  100  միլիարդ  գալակտիկա:Գալակտիկան, որի  մեջ  մտնում  է  Արեգակը  իր  մոլորակներով,  այսինքն՝  մեր  գալակտիկան,  կոչվում  է  ծիր  կաթին:Տիեզերքը  քնած  չէ,  նա  միշտ  գտնվում  է  շարժման մեջ:

2.Ինչ  է  արեգակնային  համակարգը: Ինչ  համաստեղություններ  գիտեք:

Արեգակը  և  նրա  շուրջը  պտտվող  երկնային  մարմինները  միասին  կազմում  են  Արեգակնային  համակարգը:Արեգակնային  համակարգը  բաղկացած  է  Արեգակից,  նրա  շուրջը  պտտվող  9 մոլորակից,  64  արբանյակից  և  մոտ  2000  գիսավորից  ու  աստղակերպերից:Համաստեղություններն  են  Մեծ  Արջի,  Փոքր  Արջի,  Հերկուլեսի,  Քնարի,  Օրիոնի:

3.Ինչ  է  երկիրը,  ինչպիսի  ձև  ունի,  ինչու  է  երկիրը  պտտվում  արևի շուրջը, ինչու  է  փոխում  արագության ուղղությունը: Ինչ  է  ուղեծիրը:Ինչու  է  լինում  գիշեր,  ցերեկ:

Երկիր,  Արեգակնային  համակարգի  մոլորակ,  ըստ  Արեգակից  ունեցած  հեռավորության   երրորդն  է,  ըստ  մեծության  հինգերրորդը:Երկիր  մոլորակը  առաջացել  է  մոտավորապես  4,6  միլիարդ  տարի  առաջ:Երկիրը պտտվում  է  իր  առանցքի  և  Արեգակի  շուրջը:Իր  առանցքի  շուրջը  կոչվում  է  օրական  պտույտ,  իսկ  Արեգակի  շուրջը  տարեկան պտույտ,  իսկ  Արեգակի  շուրջը  տարեկան  պտույտ,  365օր 5ժամ  48րոպե  46վայրկյան:Երկիրը  լուսավորում  է  Արեգակից:Եվ  քանի  որ  այն  գնդաձև  է,  բնականաբար   ամբողջապես  չի  կարող  լուսավորվել:Լուսավորվում  է  այն  մասը,  որը  ուղղված  է  դեպի  արեգակը:Այն ուղին,  որով    շարժվում   է  մոլորակը  կոչվում   է  ուղեծիր:Երկիր  մոլորակը  արեգակի  շուրջը  պտտվում  է  էլիպսաձև:Երկիր մոլորակը  շրջապատված  է  մագնիսական  դաշտով,  որը ժամանակի  ընթացքում  փոփոխվում է  և  երկրի մակերևույթը պաշտպանում  Արեգակին  ճառագայթից:

4.Ինչով  է  պայմանավորված  աստղի  գույնը:

Տիեզերքի  հիմնական  մարմինները  ասղերն  են,  որոնք  անթիվ  ու  անհամար  փոքրիկ  լուսատիտիկների  նման  փայլում  են  գիշերային  երկնքում:Աստղերը փոքրիկ ու  անշարժ  են  թվում  միայն  այն պատճառով,  որ  շատ  հեռու  են  մեզնից:Իրականում  դրանք  վիթխարի  շիկացած գազային  գնդեր  են:Աստղերի  ներսում  մշտապես  հզոր  պայթուններ  են  տեղի  ունենում,  որոնց  հետևանքով  լույս  ու  նյութի  մասնիկներ  են  սփռում  տիեզերական  տարածության մեջ:Երկրից  մենք  աստղերին  ենք  նայում  անընդհատ  շարժման  մեջ  գտնվող  օդի  շերտի  միջով,  այդ  պատճառով  աստղերի  լույսը  մեզ  թվում  է  անկայուն  և  գիշերային  երկնքում  ասղերն  ասես  թարթում  են:Ամենա  ջերմ  աստղերը  սպիտակ  են կամ  երկնագույն:Վիթխարի  չափսեր  ունեն  կարմիր  հսկաներ, որոնք  500  անգամ  գերազանցում  է  Արեգակին:Որոշ  աստղեր  կարմրավուն  են  դրանք սառը  աստղերն  են:Արեգակը  պատկանում  է  դեղին  աստղերի  թվին:

5.Ինչպիսի  երկնային  մարմին  է  լուսինը,  որոնք  են լուսնի  փուլերը,  ինչպես  են  տեղի  ունենում  արեգակի  ու լուսնի  խավարումը:


Լուսինը  երկնային  մարմին է,  այնպես,  ինչպես  աստղերըու  մոլորակները:Լուսինը  երկրի  ընկերն է,  և գիտնականները  երկրի  արբանյակ  են  կոչում:Երկիրը  պտտվում   է,  լուսինն  էլ  նրա  հետ  պտտվում է  նրա  շուրջը: Լուսնի  փուլերի  դիտվող  ձևերն  են,  որոնք  պայմանավորված  են  դիտորդի  նկատմամբ  լուսնի  լուսավորված  կիսագնդի  տարբեր դիրքերով:Երբ  լուսինը  գտնվում  է  Արեգակի  և  երկրի  միջև,  մեզ  է  ուղղվում  նրա  չլուսավորված  մասը,  այսինքն  այն  չի  երևում:Այդ  փուլը  կոչվում  է  նորալուսին,  1-2  օր  անց  լուսնի  սկավառակի  աջ  կեսը՝  առաջին  քառորդը:Հաջորդ  շաբաթվա  ընթացքում  լուսավոր  մասը  հետզհետե  մեծանում  է,  իսկ  շաբաթվա  վերջում,  երկիրն  է  ուղղվում  նրա  լուսավոր  մասը՝ լիալուսին:Նորալուսնի  ժամանակ,  երբ  Արեգակը,  Լուսինը  և  երկիրը  գտնվում  են  գրեթե  մի  ուղղի  վրա,  լուսնի  ստվերն  ընկնում  է   երկրի  վրա  և  երկրի  մակերևույթի  որոշ մասերից  դիտելիս  Արեգակն  ամբողջությամբ կամ  մասամբ  չի  երևում,  որն  էլ  Արեգակի  լրիվ  կամ  մասնակի  խավարումն  է:Լիալուսնի  ժամանակ,  երբ  Արեգակը,  երկիրը  և  լուսինը  գտնվում  են  գրեթե  մի ուղղի  վրա,  երկրի  ստվերն  ընկնում  է  լուսնի  վրա  և  տեղի  է  ունենում  լուսնի  լրիվ  խավարում:


1.Ինչ   է  բնությունը,  որոնք  են  բնության  բաղադրիչները:
Մարդն  ապրում  է  բնության  մեջ:Բնությունն  այն  է  ինչ  շրջապատում  է մարդուն՝ ջուրը, օդը, հողը, ծառերը, կենդանիները,  աստղերը, մոլորակները:Մարդը  ևս  բնության մասն  է:
2.Ինչու  է  անհրաժեշտ  ուսումնասիրել  բնությունը:
Քանի  որ   մարդն  էլ  է բնության  մի  մասնիկ  պարզել  է,  որ բնության մեջ ամեն  մի փոփոխությունները  ազդում  է  մարդկանց  վրա:
3.Ինչպիսի  բնական  գիտություններ  գիտեք  և  որոնք  են նրանց  ուսումնասիրությունների  առարկան:
Բնական  գիտություններից  են  աստղագիտությունը՝  գիտություն  տիեզերքի  մասին, Էկոլոգիա, երկրաբանությունը՝ գիտություն  երկրի  ընդերքի մասին, օդերևութաբանությունը՝ գիտություն երկրի մթնոլորտի  մասին, կենսաբանությունը՝ գիտություն  կենդանի  օրգանիզմների  մասին, քիմիան՝ գիտություն  նյութերի  փոխակերպումների  մասին  և  ուրիշ  շատ  գիտություններ:
4.Որոնք  են  բնության ուսումնասիրության գիտական  մեթոդները, և  ինչպիսի  գործիքներ  ու  սարքեր  գիտեք:
Մեթոդը  գիտության անբաժան  մասն  է,  միևնույն  ժամանակ  այն  գիտության զարգացման շարժիչ  ուժն  է:Բնության ճանաչողության ընթացքում  մարդը  կուտակում  է  գիտելիքներ  և համակարգում  դրանք:Բնությունը  ուսումնասիրելու  մի  շարք  մեթոդներ գոյություն  ունեն,  դրանք  են  աստղագիտություն, երկրաբանություն,  կենսաբանություն:Աստղադիտակ, խոշորացույց,  մանրադիտակ, հեռադիտակ, սեյսմաչափ:
5.Ինչպիսի  կարևորագույն  գիտական  հայտնագործություններ  գիտեք,  որոնք  հեղաշրջում  են  առաջացրել   մարդկության կյանքում:

Համակարգչի  ստեղծում , տպագրագրական  մեքենա,  Գալիլեյո  Գալիլեյի  աստղադիտակի  ստեղծումը,  հեռուստացույցը,  բջջային  հեռախոսները, օդորակիչը, ժամացույցը:

                                   Մայքլ  Ֆարադեյ

Ֆարադեյը ծնվել է դարբնի ընտանիքումսովորելտարրական դպրոցումայնուհետև զբաղվել էինքնակրթությամբ: 1813թ-ին նա դարձել է անգլիացիքիմիկոս և ֆիզիկոս ԺԴևիի ասիստենտը Լոնդոնիթագավորական ինստիտուտում, 1825թ-ից եղել է նույնինստիտուտի լաբորատորիայի տնօրեն, 1833–62 թթ-ին՝քիմիայի ամբիոնի պրոֆեսոր: 1824թ-ին Ֆարադեյն ընտրվել էԼոնդոնի թագավորական ընկերության, 1830թ-ին՝ ՍանկտՊետերբուրգի գիտությունների ակադեմիայի անդամ:
1821 թ-ին Ֆարադեյը հայտնաբերել է մագնիսի պտույտըհոսանքակիր հաղորդչի շուրջը և հակառակը՝ հոսանքակիրհաղորդչի պտույտը մագնիսի շուրջըԱյս երևույթըհետագայում դարձավ էլեկտրատեխնիկայի հիմքը: 1831 թ-իննա հայտնագործել է էլեկտրամագնիսական ինդուկցիան,  արտածել է նրա օրենքներըբացահայտել ինքնինդուկցիայիերևույթըհայտնագործել շղթայի միացման և անջատմանժամանակ առաջացող ուժեղ հոսանքները և պարզել դրանցուղղությունըՀայտնագործել է էլեկտրոլիզի 3 օրենքները(Ֆարադեյի օրենքներ): Ներմուծել է շարժունակություն,կաթոդանոդիոններէլեկտրոլիզէլեկտրոլիտներ,էլեկտրոդներ հասկացություններըստեղծել է վոլտմետրը:Նա ներմուծել է նաև ուժագծերի մասին պատկերացումը՝ընդունելով դրանց ֆիզիկական գոյությունըՖարադեյնարտահայտել է էլեկտրամագնիսականփոխազդեցություններիվերջավոր արագությամբտարածման գաղափարը: 1845 թ-ին հետազոտելով տարբերնյութերի մագնիսական հատկությունները՝ հայտնագործել էպարամագնիսականության և դիամագնիսականությաներևույթներըՆույն թվականին հայտնաբերել էմագնիսական դաշտում լույսի բևեռացման հարթությանպտույտի երևույթը (Ֆարադեյի երևույթ): Ֆիզիկայումհայտնի են նաև Ֆարադեյի գլանՖարադեյի թիվ (Ֆարադեյիհաստատուն), ֆարադացում (էլեկտրաբուժում)հասկացություններըֆարադաչափ սարքը(էլեկտրաունակություն չափելու համար):


Комментариев нет:

Отправить комментарий